Վերջերս երկրի վրա ավելի ու ավելի շատ բնական աղետներ են տեղի ունենում, որոնք առաջացել են կլիմայական փոփոխության արդյունքում: Դրանք ավելի ու ավելի դժվար է կանխատեսել, ուժգնությունն անընդհատ աճում է, և հետևանքները հաճախ ցնցող են:
Միայն պաշտոնական տվյալներովվ երջին 50 տարիների ընթացքում բնական աղետների թիվն աճել է հինգ անգամ՝ ամեն օր հարյուրավոր մարդկանց սպանելով և 202 միլիոն դոլարի գույքային վնաս պատճառելով: Նման ցուցանիշներով բարդ չէ կանխատեսել հավանականությունը, թե որքան շուտ դուք և ձեր ընտանիքը կարող եք հայտնվել տուժածների թվում: Այս առումով առաջանում են օրինաչափ հարցեր:
Ինչպիսի՞ վտանգի է ենթարկում իրեն մարդկությունը, որն արդեն թևակոխել է համաշխարհային աղետների փուլը։
Ո՞րն է իրական պատկերն այս իրադարձությունների էպիկենտրոնում։
Որո՞նք են գոյատևելու շանսերը բնության ուժերի կործանարար գործողության ընթացքում և դրանից հետո հասարակության գոյություն ունեցող սպառողական ձևաչափում:
Ի՞նչ կարող ենք անել հենց հիմա՝ վատագույնը կանխելու համար:
Բնության ուժն այնքան անկողմնակալ է, անողոք է ու մեծ, որ այսօր մարդն ի վիճակի չէ հակադրել դրան զորությամբ հավասար կամ գերազանցող որևէ բան։ Ամբողջ քաղաքներ քշում տանում է մեկ գիշերվա ընթացքում: Բառացիորեն հաշված րոպեների ընթացքում մարդիկ զրկվում են տանիքից և ձեռք բերված ողջ ունեցվածքից, երբեմն էլ՝ սեփական կյանքից։
Լեհաստանում փոթորկի ականատես Իրենա Կաչինսկայի խոսքերը «Գլոբալ ճգնաժամ։ Մենք մարդիկ ենք։ Մենք ուզում ենք ապրել» 07.05.2022թ. ֆորումում․ «Սարսափելի դղրդյուն էր։ Պատուհանից երևում էր, թե ինչպես են պոկվում հարևան տների տանիքները, նրանց գլխին սկսել էին աղյուսներ ընկնել»:
ԱՄՆ ականատես Ադամ Ստիլստրայի խոսքերը ֆորումում Կոլորադոյի հրդեհի մասին. «Ես շրջում էի շրջակայքով և տեսնում ամբողջ թաղամասեր, որոնցից միայն բեկորներ էին մնացել: Այնտեղ այլևս ոչինչ չկա: Իսկ մարդիկ ուղղակի փողոցում էին հայտնվել»:
Երբ մենք լուրեր ենք լսում կլիմայական աղետների մասին, մենք հաճախ կարեկցում ենք տուժածներին, բայց գրեթե երբեք չի գալիս այն միտքը, թե դու ինքդ կարող ես հայտնվել նմանատիպ իրավիճակում: Բայց այսօր արդեն ամեն ոք կարող է դիտել կլիմայական անոմալիաները հենց իր պատուհանից՝ ջերմաստիճանի ռեկորդներ, երաշտներ, ջրհեղեղներ, փոթորիկներ, տորնադոներ, թայֆուններ, լայնածավալ բնական հրդեհներ, սողանքներ և այլ բնական աղետներ: Կլիմայի փոփոխությունն այնքան ակնհայտ է դարձել, որ ակամա սկսում ես մտածել՝ ի՞նչ է լինելու վաղը։
Ցավոք, պաշտոնական լրատվամիջոցները լիարժեք և հավաստի տեղեկատվություն չեն տալիս կլիմայի կտրուկ փոփոխության իրական պատճառների, բնական աղետների իրական մասշտաբների և դրանց հետևանքների մասին։ Միևնույն ժամանակ սոցիալապես ակտիվ, պատասխանատու մարդիկ աշխարհի ավելի քան 180 երկրներից 2022 թվականի մայիսի 7-ին կազմակերպեցին «Գլոբալ ճգնաժամ։ Մենք մարդիկ ենք։ Մենք ուզում ենք ապրել» միջազգային առցանց ֆորումը: Այս ֆորումը մեկ հարթակում համախմբեց խիզախ գիտնականների, հետազոտողների, կարծիքի առաջնորդների և բոլոր նրանց, ովքեր մտածում են մարդկության ապագայի մասին:
Ֆորումում ցնցող փաստեր հնչեցին այն մասին, թե որքան հանկարծակի են տեղի ունենում բնական աղետները։ Մարդիկ զբաղվում են իրենց առօրյա գործերով և հաճախ չեն էլ կասկածում, որ մի քանի օրից կամ նույնիսկ ժամից իրենց կհասնի կործանարար փոթորիկը, ջրհեղեղը կամ տորնադոն: Հորդառատ անձրևի ձայնից քնած՝ նրանք սարսափած արթնանում են իրենց տները ներխուժած ցեխի կատաղի հոսքերից:
Ահա այս սարսափելի աղետների մասին ընդամենը մի քանի ականատեսների վկայություններ։
Ֆորումում հնչած Մալայզիայից ականատեսի խոսքերը 2021 թվականի դեկտեմբերի ջրհեղեղների մասին. «Մենք ոչինչ չէինք կարող անել։ Մենք կարող էինք միայն վերցնել մեր փաստաթղթերը և փրկել մեր կյանքը։ Չէինք սպասում, որ ջուրը 6 մետր բարձրանա»:
Ֆորումում հնչած Բրազիլիայի Պետրոպոլիսից ականատեսի խոսքերը 2022 թվականի փետրվարի ջրհեղեղի մասին. «2 մետր բարձրությամբ ջուր: Շատ ջուր, շատ: Մենք երբեք նման բան չենք տեսել, ինչ տեղի ունեցավ այստեղ երեկ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Մենք ամեն ինչ կորցրել ենք։ Այսքանը: Ամբողջական կորուստ»։
Ահա նա՝ մեր իրական համամարդկային թշնամին՝ կլիման։ Նա միաժամանակ հարձակվում է բոլոր կողմերից, իսկ մենք նույնիսկ չենք էլ փորձում նրան դիմակայել։ Կատակլիզմներն օրեցօր ուժեղանում են՝ շարունակելով խլել մարդկանց կյանքերը։ Իսկ մենք անտարբեր դիտում ենք՝ թշնամուն թույլ տալով գրավել մեր տարածքներն ու խլել մարդկային կյանքերը։
Դու դեռ կարծում ես, որ դա քեզ չի՞ վերաբերվում։ Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ վստահ է, որ իրեն նախապես կզգուշացնեն, կտեղեկացնեն ստույգ ժամի մասին, կտարհանեն անվտանգ վայր, կապահովեն անհրաժեշտ ամեն ինչով և կփոխհատուցեն վնասը։ Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում իրականում:
Տարերային աղետների մասին մարդիկ տեղեկացվում են վերջին պահին, կամ ընդհանրապես չեն տեղեկացվում ։ Մարդիկ չգիտեն վտանգի մասին՝ ճշգրիտ կանխատեսումների, նախազգուշացման տեխնիկական միջոցների և տեղեկատվության փոխանցման բացակայության պատճառով։ Եվ այս խնդիրները արդիական են՝ անկախ այս կամ այն երկրի սոցիալ-տնտեսական զարգացումից։ Երբ տարերքներն հանկարծակի հարվածում են, ո՛չ նյութական բարեկեցությունը, ո՛չ էլ տնտեսության կայունությունն ու զարգացումը հարյուր տոկոսանոց փրկության ու գոյատևման երաշխիք չեն տալիս:
Նաև մարդկային գործոնը հաճախ էական խոչընդոտ է դառնում ժամանակին տարհանման և փրկարարական աշխատանքների վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու համար: Կլիման անհոգի է ու անկանխատեսելի, բայց մենք ակնկալու՞մ ենք արդյոք անմարդկային վերաբերմունք մեր նկասմամբ։ Ցավոք, ժամանակակից հասարակության մեջ մարդկանց գոյատևումը կախված է իշխանության մեջ գտնվող առանձին անհատների որոշումից, որոնց մենք փոխանցել ենք պատասխանատվությունը մեր կյանքի համար:
Բրազիլիայում տեղի ունեցած ջրհեղեղի մասին լրագրող Կաիո Օլիվեյրայի (Caio Oliveira) ֆորումում հնչեցրած խոսքերը. «Մինչ մենք ապրում էինք մեր պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը, մեր նախագահը որոշեց արձակուրդ գնալ և մեկնեց ճամփորդության երկրի հարավով: Փաստորեն, նա չօգնեց։ Ոչ մի օգնություն չցուցաբերեց»:
Ամեն ոք հույս ունի, որ փրկարար ծառայությունը պարտավոր է իրեն անմիջապես փրկել։ Բոլորը հույս ունեն փրկվելու առաջին հերթին: Բայց արդյո՞ք դա միշտ է հնարավոր:
Պակիստան, Արտակարգ Իրավիճակների փրկարարական ծառայությունների ակադեմիայի ամբիոնի վարիչ, անվտանգության բաժնի պետ, Պակիստանի փրկարարական ջոկատի ղեկավարի տեղակալ Մուհամմադ Ահսանի ֆորումում ասած խոսքերը. «Մենք սկսեցինք որոնողական և այլ փրկարարական աշխատանքները: Եվ ահա ամենաներքևի հարկում հայտնաբերեցինք երկու-երեք հոգու, ովքեր մեզ կանչում էին մի փոքրիկ անցքից։ Նրանք բղավոմ ու լուսային ազդանշաններ էին ուղարկում բջջային հեռախոսներով։ Մենք մեզ մեղավոր էինք զգում, որ այդ պահին ոչինչ չկարողացանք անել, իսկ նրանք պարզապես խնդրում էին դուրս բերել իրենց։ Բայց հսկայական փլուզումների պատճառով նրանց դուրս բերելը շատ դժվար էր, քանի որ փլուզվել էր հինգ-վեց հարկ»:
Երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ փրկարարական գործողությունը չի սկսվում հենց բուն աղետների ժամանակ, ինչպիսիք են երկրաշարժը, թայֆունը, տորնադոն և այլն։ Հաճախ փրկարարները ստիպված են լինում մնալ հենակետում այնքան ժամանակ, քանի դեռ տարերքները չեն խաղաղվել՝ մասնագետների կյանքն չվտանգելու համար։ Մինչ նրանք կժամանեն, զոհերը պետք է ինքնուրույն պայքարեն իրենց գոյատևման համար: Որքա՞ն ժամանակ կպահանջվի սննդի, ջրի, բժշկական և այլ օգնության հասնելու համար: Ի վերջո, դա կարող է տևել մի քանի ժամ, օր կամ ավելին: Որքանո՞վ ենք մենք պատրաստ իրադարձությունների այս շրջադարձին:
Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները, որոնց կոչումը մարդկանց փրկելն է, նվիրված են իրենց գործին, անշահախնդիր և խիզախ աշխատում են մարդկային հնարավորությունների սահմաններում, վտանգում սեփական կյանքը, միայն նրանց հերոսությունը բավարար չէ բոլոր փորձանքի մեջ ընկածներին փրկելու համար։
Փրկարարներն իրենք էլ են ընդունում այն փաստը, որ հաճախ առաջին անգամ են բախվում տարերքի անհավանական ուժի հետ և տեղյակ չեն դրա իրական պատճառների մասին։
Ֆորումում անվտանգության հավաստագրված մասնագետ, Ֆիլիպիններից փրկարար Պանչո Ռամիրեսի խոսքերը երկրաշարժի մասին. «Ցանկացած բնական աղետ պետք է ուսումնասիրել՝ հասկանալու համար դրա ազդեցության ուժը: Որովհետև եթե մենք չհասկանանք այս աղետի էությունը, մենք երբեք չենք հասկանա և չենք իմանա, թե ինչպես պատրաստվել դրան, երբ հասկանալի չէ էությունը։ Կլիմայի փոփոխությունը մի բան է, որը մենք պետք է ուսումնասիրենք: Այս հարցը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել»:
Մարդու գործունեության հետ կապ չունեցող կլիմայի փոփոխության իրական պատճառների հարցը, լուծումների որոնումը և մոլորակի վրա տեղի ունեցող գործընթացների մասին ճշմարտացի տեղեկատվության տրամադրումը լայն հասարակությանը հետազոտվում է «Արարող Հասարակություն» անկախ հարթակում՝ գիտնականների, հետազոտողների, մասնագետների և փորձագետների աջակցությամբ։
Ցավոք, այսօր փրկարար ծառայությունները պատրաստ չեն այնպիսի ժամանակակից մարտահրավերներին, ինչպիսիք են գերհրաբխային ժայթքումները, լայնածավալ ջրհեղեղները, հսկայական տորնադոները, ցունամիները և այլ տարերային աղետները։ Նրանք բախվում են նոր հզոր և լայնածավալ երևույթների հետ, և նրանց կիրառած հիմնական գործիքները գրեթե անփոփոխ են մնում՝ սանդուղքներ, սղոցներ, կացիններ, հրշեջ խողովակներ և այլն:
Բնական աղետների հետեւանքներին արդյունավետ դիմակայելու համար կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ։ Այսօր կան բեկումնային գիտատեխնիկական լուծումներ, բայց դրանք համատարած չեն կիրառվում, քանի որ մենք գոյատևում ենք հասարակության սպառողական ձևաչափում։
Բայց չէ ՞ որ մեկ վայրկյանում օգնության կարիք կարող են ունենալ հազարավոր, միլիոնավոր և, հնարավոր է միլիարդավոր մարդիկ ։ Որոշակի տարածաշրջանի համար ոչ հատուկ աղետները, դեպքի վայրից հեռավորությունը, նյութատեխնիկական ապահովման մատչելիլոգիստիկայի բացակայությունը, տեխնիկական սարքավորումների մատակարարման դժվարությունը, այս և այլ գործոնները շատ են դժվարացնում օգնությունը ժամանակին հասցնելը: Մինչև հատուկ ծառայությունների հասնելը վատնվում է թանկարժեք ժամանակը։
Տուժածների համար սա դաժան փորձությունների շրջան է: Փրկվածները ստիպված են լինում օրերով, իսկ երբեմն էլ շաբաթներով օգնության սպասել՝ քաղցած, ջրազրկված, բարոյական և ֆիզիկական ծանր վիճակում: Օգնության սպասման մեկ րոպեն թվում է մեկ ժամ։ Եվ նման միջավայրում յուրաքանչյուր մարդ ցուցաբերում է իր իսկական որակները՝ ինչ-որ մեկը փորձում է օգնել ուրիշներին, իսկ ինչ-որ մեկը խլում է վերջինը՝ դրա հետ մեկտեղ խլելով բառացիորեն «մազից կախված» կյանքը փրկելու հույսը: Սրանք են այսօրվա իրողությունները հասարակության սպառողական ձևաչափի պայմաններում։ Եվ ոչ ոք չգիտի, թե ով կհայտնվի իր կողքին կրիտիկական իրավիճակում, և թե ինչպես կվարվես դու ինքդ։
Միթե՞ սա մտահոգվելու առիթ չէ, թե ինչ ձևաչափում ենք մենք հիմա ապրում։ Միթե՞ սա ավելի մարդկային և ցանկացած մարտահրավերի պատրաստ հասարակություն կառուցելու առիթ չէ ։
Եկել է արմատական փոփոխությունների ժամանակը: Ժամանակն է հաշվի առնելով նախորդ սերունդների անհաջող փորձը՝ հրաժարվել էգոցենտրիզմի և պառակտման վրա հիմնված սոցիալական վարքագծի մոդելից։ Յուրաքանչյուր ոք կարող է պատասխանատվություն կրել իր կյանքի պայմանների բարելավմանն ուղղված որոշումների համար։
Մեզանից յուրաքանչյուրի համար կարևոր են ընդհանուր մարդկային արժեքները և արժանապատիվ և երջանիկ կյանքով ապրելու ցանկությունը։ Բայց հասարակության սպառողական ձևաչափում մենք գոյություն ունենք հակամարդկային արժեքների արհեստական պարադիգմում։ Եվ կարևոր է հասկանալ, թե որ գործողություններն ու որոշումներն են հիմնված միայն սեփական շահի և իշխանության ծարավի վրա, և թե որոնք են ուղղված մարդու և ամբողջ հասարակության կենսապայմանների բարելավմանը: Մեր գիտակցության մեջ բարձր ամբիոններից ներդրվող, կինոարդյունաբերությունից և լրատվամիջոցներից հեռարձակվող ստի և կեղծիքի շղարշի միջից կարևոր է տեսնել ճշմարտությունը: Քանի դեռ մենք արհեստականորեն բաժանված ենք գաղափարական, քաղաքական, տնտեսական և այլ պայմանականություններով, և շարունակում ենք միմյանցից թաքցնել գիտական և մտավոր նվաճումները՝ դրանք տարբերակելով առանձին համայնքների և խմբերի համար «հարմար» և «անհարմարի», մարդկությունն արդեն տանուլ է տալիս է իր ամենակարևոր պատերազմը՝ պատերազմը կլիմայի դեմ։
Կլիման հարձակվում է, նա անողոք է, նրա հետ հնարավոր չէ համաձայնության գալ։ Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների ավելի կայուն մոդել՝ ընդունակ դիմակայելու ցանկացած կրիտիկական մարտահրավերների, որոնք տեղի են ունենում ինչպես կլիմայական համակարգերում (մթնոլորտ, ջրոլորտ, գեոսֆերա, կենսոլորտ և այլն), այնպես էլ սոցիալ-տնտեսական համակարգերում: Մոդել, որտեղ մարդկային ողջ փոխգործակցությունը հիմնված է ընդհանուր նպատակի վրա՝ ապահովել և երաշխավորել կյանքի արժեքը յուրաքանչյուր մարդու համար: Նման պայմաններում գիտական և տեխնոլոգիական նվաճումները հավասարապես հասանելի են ցանկացած ծառայության և մարդկանց փրկության գործում ներգրավված բոլոր մասնագետների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Միայն հավասար հնարավորություններ ունեցող հասարակությունում, ցանկացած իրավիճակում, յուրաքանչյուր մարդ, անկախ իր սոցիալական կամ նյութական վիճակից, հավասարապես պաշտպանված է։ Նման հասարակության մեջ արտակարգ իրավիճակներում միակ առաջնահերթությունը դա յուրաքանչյուր մարդու անվտանգությունն է։
Եվ մենք դեռ հնարավորություն ունենք իրավիճակը շրջելու մեր օգտին՝ հօգուտ ողջ մարդկության։ Ողջ մնալու միակ հնարավորությունը միավորվելն ու Արարող Հասարակությունն իրագործելն է, որի հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդու կյանքի արժեքը։ Արարող Հասարակությունն անվտանգ հասարակություն է, որ հոգ է տանում յուրաքանչյուրի մասին: Միայն այս սկզբունքի հիման վրա կներդրվեն առաջադեմ տեխնոլոգիաները և կհաստատվի ողջ համաշխարհային հանրության գլոբալ փոխգործակցությունը։ Բոլոր գիտատեխնիկական և նյութական ռեսուրսներն անմիջապես կուղղվեն առաջադրված խնդիրների լուծմանը։ Ուստի Արարող Հասարակության մեջ, աշխարհի ցանկացած կետում, ի տարբերություն գոյություն ունեցող հասարակական ձևաչափի փոքրաթիվ փրկարարական ստորաբաժանումների, քեզ օպերատիվ կերպով կպաշտպանի«Արտակարգ իրավիճակների հետ պայքարի միասնական համաշխարհային ծառայությունը»։ Բայց նման ծառայություն ստեղծելու համար անհրաժեշտ է համախմբել մարդկային ողջ ներուժը, համաշխարհային առաջնորդներին, գիտնականներին, փրկարարներին ու այլ մասնագետներին։
Ոչ ոք չի կարող որոշել քո փոխարեն թե ինչպես վարվել՝ փորձել գոյատևել սպառողական ձևաչափում թե՞ երջանիկ ապրել Արարող Հասարակությունում: Ընտրությունը քոնն է։
Այստեղ և այժմ ամենակարևորը քո մասնակցությունն է: Միայն հասարակական կարծիքի, Արարողական ձևաչափի հանրային պահանջի ձևավորմամբ կարող ենք սկսել անցումը դեպի հասարակության նոր մարդասիրական մոդելի:Աջակցիր Արարող Հասարակություննախագծին, դարձիր որոշման մի մասը: Ապահով և երջանիկ հասարակությունում ապրելու պահանջը կարող է արտահայտվել պարզ գործողություններով.
Իմացիր փաստերը, որոնք ներկայացված են բազմաթիվ հարցազրույցներում, միջազգային կոնֆերանսներում և Գլոբալ ֆորումներում:
Տեղեկացրու Արարող Հասարակության մասին՝ կսվելով ընտանիքիդ և ընկերներիդ հետ, աշխատավայրում, սոցիալական ցանցերում, յուրաքանչյուր մարդու հետ:
Կիսվիր տեղեկատվությամբ մեր պաշտոնական ալիքներից՝ TikTok, YouTube, Facebook, Telegram, Instagram
Կառուցել անվտանգ աշխարհ թե՞ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա, որոշում ես դու:
Թողնել մեկնաբանություն