Սիբիրյան փետուր | Վտանգը մեծանում է

4 April 2025

Պորտուգալիայի օդանավակայանում փոթորկոտ քամին շրջել է ինքնաթիռները։ Ռուսաստանում 2 օրվա ընթացքում Կամչատկան լցվեց ձյունով, իսկ մարտն անսպասելիորեն ամառային ջերմություն բերեց Սիբիր։ Այնուամենայնիվ, ամենամեծ անհանգստությունը ներկայացնում է Սիբիրյան փետուրի ակտիվացումը, որը Երկրի ընդերքից բարձրացող մագմայի հսկա հոսք է։ Այս ամենի համար տես շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բնական աղետների ակնարկը՝ 2025 թվականի մարտի 19-ից 25-ը:

Հարավային Կորեա

Երկիրը բախվել է իր պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհների հետ: Մարտի 21-ից ի վեր ամբողջ երկրում հրդեհն այրել է ավելի քան 38 600 հա: Հրդեհը վնասել կամ ամբողջությամբ ոչնչացրել է առնվազն 2300 տուն, ինչպես նաեւ զգալի թվով տնտեսական կառույցներ։

Տարհանված քաղաքացիների թիվը հասել է գրեթե 38 հազարի։ Հրդեհներից երկրում զոհվել է առնվազն 28 մարդ, 32-ը վիրավորվել են:

Կրակի դեմ պայքարում ներգրավված է եղել 9200 հրշեջ-փրկարար եւ 105 ուղղաթիռ: Բայց չնայած հսկայական ռեսուրսների ներգրավմանը, հրդեհներն ամբողջությամբ մարել չի հաջողվում, իրավիճակը սրվում է ուժեղ քամու եւ չոր եղանակի պատճառով:

Փոթորիկ "Մարտինյո"

Մարտի 19-ին եւ 20-ին Պորտուգալիային հարվածել է հզոր "Մարտինյո" փոթորիկը, որն իր հետ բերել է հորդառատ անձրեւներ, իսկ քամու արագությունը հասել է փոթորկային արժեքների:

Ամենից շատ տուժել է մեծ Լիսաբոնի մայրաքաղաքային շրջանը, որտեղ առնվազն 8 մարդ վիրավորվել է: Կասկայշ քաղաքի օդանավակայանում ուժեղ քամին մի քանի ոչ մեծ ինքնաթիռ է շուռ տվել։

Հաջորդ օրը՝ մարտի 21-ին, "Մարտինյոն" փլուզվեց արդեն Իսպանիայի տարածքում։ Ագիլաս քաղաքում 70 մմ տեղումներ են գրանցվել ընդամենը մեկ ժամում։

Իսկ Մադրիդում չդադարող անձրեւների պատճառով 2025 թվականի մարտը դարձել է ամենաանձրեւառատնը՝ քաղաքի օդերեւութաբանական դիտարկումների ողջ ժամանակահատվածում։

Մալայզիա

Մարտի 19-ից Մալայզիայի Հարավային Ջոհոր նահանգում հորդառատ անձրեւներ են տեղացել։ 6 շրջաններում գետերի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նիշը՝ առաջացնելով հանկարծակի ջրհեղեղներ:

Կամպունգ Պասիր Թավրաու շրջանում ջուրն այնքան է բարձրացել, որ երեւում են միայն տների տանիքները։ Հեղեղված տներից տարհանվել է ավելի քան 13000 մարդ եւ տեղավորվել 95 ժամանակավոր տարհանման կենտրոններում:

Սաուդյան Արաբիա

Մարտի 19-ից ծայրահեղ տեղումներ են գրանցվել Սաուդյան Արաբիայում։ Մայրաքաղաքային Էր Ռիադի շրջանում 3 օրվա ընթացքում տեղացել է ամսական 3 նորման։

Իսկ Մեքքայի շրջանի Ջիդդա քաղաքում ընդամենը 2 օրվա ընթացքում այնքան անձրեւ է թափվել, որքան սովորաբար թափվում է մի ամբողջ տարվա ընթացքում:

Ասիրի շրջանում տեղատարափ անձրեւներն ուղեկցվել են խոշոր կարկուտով, որը ծածկել է լեռնագագաթներն ու ճանապարհները՝ լանդշաֆտը վերածելով ձմեռային տեսարանի:

Ռուսաստան

Կտրուկ տաքացումը հանգեցրել է Չելյաբինսկի մարզի Սիմ եւ Գումբեյկա գետերի վրա անսպասելիորեն վաղ սառցահոսքի:

Աշա քաղաքում ջրհեղեղն այնքան արագ է սկսվել, որ բնակիչներից շատերը չեն հասցրել փրկել իրենց ունեցվածքն ու ընտանի կենդանիներին։

Մարտի 23-ից հզոր ձյան ցիկլոն է ընկել Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքում։ 2 օրվա ընթացքում ավելի քան 82 սմ ձյուն է տեղացել, ինչը, ըստ քաղաքային շրջանի ղեկավարի, ավելին է, քան անցած ամբողջ ձմռանը։

Պրիմորսկի երկրամասում մեկ օրում 4,5 եւ 4,4 մագնիտուդով 2 խորը կիզակետով երկրաշարժ է տեղի ունեցել:

Անցած շաբաթ Սիբիրում օդի ջերմաստիճանի հարյուրավոր ռեկորդներ են գրանցվել։

Մարտի 19-ը Նովոսիբիրսկում դարձել է վերջին 102 տարվա ամենատաք օրը։

Մարտի 20-ին Ռուսաստանի ամենատաք վայրերի առաջին տասնյակում հայտնվել են Ալթայի Հանրապետության, Կրասնոյարսկի երկրամասի, Իրկուտսկի մարզի եւ Խակասիայի բնակավայրերը: Եվ նույնիսկ գիշերը շատ բնակավայրերում տաք էր, ինչպես ամռանը:

Կրասնոյարսկում մարտի 21-ին ջերմաստիճանը գիշերը 22 °C-ով բարձր է եղել կլիմայական նորմայից:

Եթե դեռ ինչ-որ տեղ ան մարդիկ, ովքեր կասկածում են կատակլիզմների աճին, ապա Սիբիրի բնակիչները հաստատ նրանց թվում չեն, նրանք դա արդեն զգում են դա իրենց վրա: Բավական է կարդալ տեղական հանրային էջերը կամ եղանակային նորությունների մեկնաբանությունները եւ պարզ է դառնում, որ նման փոփոխություններն այստեղ տեղի են ունենում առաջին անգամ։ Նույնիսկ հնաբնակներն են խոստովանում, որ նման բան երբեք չեն տեսել։

Կարեւոր նորությունն այն է, որ գիտնականները գտել են այս անոմալիաների պատճառները: Դրանցից մեկը Սիբիրի տարածքի տակ գտնվող Եկրի խորքից բարձրացող հսկա մագմատիկ փետուրն է։ Այսօր այն բնական անոմալիաներ է առաջացնում ոչ միայն Սիբիրում, այլեւ ազդում է ամբողջ աշխարհում բնական աղետների աճի վրա:

Վտանգի մասին նախազգուշացնելու համար գիտնականների միջազգային խումբը կամավորների աջակցությամբ պատրաստել է զեկույց՝ "Սիբիրում մագմատիկ փետուրի բեկման սպառնալիքի եւ այս խնդրի լուծման ուղիների մասին" վերնագրով:

Զեկույցում մանրամասն դիտարկվում են փետուրի ակտիվության տագնապալի նշանները՝ անդադար հալոցքը, մագմայի ակտիվացումը, հողի տաքացումը, սեյսմիկ ակտիվության աճը եւ այլն։ Բացի այդ, առաջարկվում է մագմատիկ փետուրի պլանային վերահսկելի գազազերծման հատուկ ծրագիր՝ որպես հնարավոր աղետը կանխելու միջոց:

Այս զեկույցը սոսկ գիտական հետազոտություն չէ, այլ գործողությունների հստակ ծրագիր։ Դրա նպատակն է կարեւոր տեղեկատվություն փոխանցել պետական եւ մասնավոր կազմակերպություններին, գիտական հանրությանը եւ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գործել ամբողջ աշխարհում բնական աղետների արագ աճի խնդիրը լուծելու համար։
Կլիմայական վերջին զեկույցները
Դիտել ամբողջը
Հիմա յուրաքանչյուրը իսկապես կարող է շատ բան անել։
Ապագան կախված է յուրաքանչյուր անձի անհատական ընտրությունից։
Թողնել մեկնաբանություն
ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կապվել մեզ հետ՝
[email protected]
Հիմա յուրաքանչյուրը իսկապես կարող է շատ բան անել։
Ապագան կախված է յուրաքանչյուր անձի անհատական ընտրությունից։