Մի քանի տարի շարունակ ամեն օր մշտադիտարկելով կլիմայական իրավիճակը՝ մենք վերլուծել ենք տեղի ունեցած իրադարձությունները եւ նշել դրանց օրինաչափությունները։ Եվ այս տարին ցույց տվեց, որ տագնապալի միտումները, որոնք մենք նկատում էինք ավելի վաղ, այժմ սկսել են ի հայտ գալ շատ ավելի մեծ ուժգնությամբ եւ հաճախականությամբ:
Որոշեցինք այս տեսանյութը պատրաստել ոչ թե որպես ավանդական շաբաթական ամփոփում, այլ որպես կլիմայական աղետների նոր վտանգավոր դրսեւորումների վերլուծական զեկույց։ Այս տեսանյութը պատրաստելիս մենք ցնցվեցինք, թե որքան է վատթարացել իրավիճակը մոլորակի վրա 2024 թվականին։ Եվ հիմա դուք ինքներդ դա կտեսնեք:
2024 թվականին աղետները հարյուր հազարավոր ռեկորդներ են սահմանել, բայց դրանք հաստատ հպարտանալու ռեկորդներ չեն։ Փոխարենը, դա ծայրահեղ աղետների շարք է, որոնք ռեկորդային արագությամբ կործանում են մեր ապագան։ Իսկ բնական երեւույթի մեջ նույնիսկ ամենափոքր անոմալիաի առաջացումը կարող է ճակատագրական լինել միլիարդավոր մարդկանց համար։
Եթե մենք շարունակենք աչք փակել սրա վրա, վաղը ոչինչ ինքնըստինքյան չի վերադառնա իր բնականոն հունին։
Յուրաքանչյուր տեսանյութում մենք ցույց ենք տալիս ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները եւ պատմում, թե մեզանից յուրաքանչյուրը ինչպես կարող է ազդել այս իրադարձությունների ընթացքի վրա: Եվ մենք չենք հոգնի սա կրկնելուց։ Եթե դուք գնահատում եք ձեր կյանքը եւ ձեր սիրելիների կյանքը, ապա չեք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունենում:
«Գլոբալ ճգնաժամ. Պատասխանատվություն» միջազգային ֆորումը դիտելուց հետո, դուք կկարողանաք ավելի լավ հասկանալ իրավիճակը եւ գիտակցել, թե ինչ է պետք անել հիմա:
Միայն մենք ինքներս կարող ենք պաշտպանել մեր կյանքը։ Ուզենք, թե չուզենք, բայց պատասխանատվությունը կրում է մեզանից յուրաքանչյուրը:
Թողնել մեկնաբանություն